News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Facebook-ը կխստացնի օգտվողների համակարգված խմբերի դեմ պայքարը, որոնք խախտում են համայնքի կանոնները կամ դրդում այլ օգտվողներին խախտումներ կատարել ընկերության հարթակներում: Ինչպես հայտնել է Reuters-ը, այդ նպատակով Facebook-ը կօգտագործի մի ռազմավարություն, որն օգտագործվում է կեղծ հաշիվների արգելափակման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության տվյալներով՝ նորամուծությունը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Facebook-ի պահանջները խախտող քաղաքական եւ այլ շարժումների համար: Որպես վնասակար գործողությունների օրինակներ՝ բերվել են բովանդակության կամ հաշիվների վերաբերյալ չհիմնավորված զանգվածային բողոքներ՝ դրանց հետագա արգելափակման նպատակով, ինչպես նաեւ ահաբեկման օրինակներ, որի դեպքում օգտվողները միմյանց հետ համակարգված մեկնաբանություններ կամ գրառումներ են թողնում՝ ընդհանուր բացասական նպատակ հետապնդելով:

Ըստ ընկերության մամուլի քարտուղարի, նոր միջոցները անվտանգության թիմերին թույլ կտան բացահայտել համակարգված խմբերին, որոնք պարբերաբար խախտում են սոցցանցի կանոնները եւ ավելի կտրուկ գործողություններ կձեռնարկեն նրանց դեմ, քան առանձին հաղորդագրություններ կամ հաշիվներ ջնջելը:

Facebook-ը պարբերաբար ջնջում է այն հաշիվները, որոնք խախտում են ընկերության կողմից հաստատված քաղաքականությունը: Դրա համար նա բազմիցս քննադատության է ենթարկվել առանձին երկրների իշխանությունների կողմից: Նման ամենաաղմկոտ դեպքը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվների արգելափակումն էր այն բանից հետո, երբ հունվարի 6-ին նրա կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ