News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2022-ին (Ներկայացուցիչների պալատի) եւ 2024-ին (նախագահի) Միացյալ Նահանգների ընտրություններից հետո երկիրը կդադարի գոյություն ունենալ: Այս մասին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Newsmax հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք երեք տարի հետո երկիր չենք ունենա, վստահեցնում եմ ձեզ»,- ասել է նա:

Թրամփի խոսքով՝ Ջո Բայդենի պաշտոնը ստանձնելուց ի վեր Միացյալ Նահանգները «գլորվել է ներքեւ, ինչպես երբեք»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է լրագրողներ Բոբ Վուդվորդի եւ Ռոբերտ Կոստայի «Վտանգ» գրքի հրատարակմանը, որը պատմում է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման վերջին օրերի մասին:

Դատելով դրա բովանդակությունից՝ Սպիտակ տան նախկին ղեկավարը կարող էր միջուկային հարված հասցնել Չինաստանին՝ համենայն դեպս, դրանից լրջորեն վախենում էր Թրամփի գլխավոր ռազմական խորհրդական, Շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլին: Ինքը՝ Թրամփն արդեն արձագանքել է հրապարակմանը՝ նշելով, որ «երբեք մտադրություն չի ունեցել հարձակվել Չինաստանի վրա»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ