News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսել է, որ համաշխարհային ՀՆԱ-ն մինչեւ 2021 թվականի վերջ կաճի 6 տոկոսով, մինչդեռ հունիսին կանխատեսվում էր 6.3 տոկոս աճ: Fitch Ratings-ի սեպտեմբերյան տնտեսական կանխատեսման մեջ ասվում էր, որ համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպը հասել է իր սահմանին, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

«Fitch-ն այժմ ակնկալում է, որ համաշխարհային ՀՆԱ-ն 2021 թ. կաճի 6.0 տոկոսով՝ կրճատելով հունիսին կանխատեսված 6.3 տոկոսը: Պատվաստանյութերի բաշխման առաջընթացը սահմանափակում է տնտեսական գործունեության վրա COVID-19-ի դեպքերի նոր աճի ազդեցությունը Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում: Սակայն վարակի [տարածման] դինամիկան ավելի ուժեղ ազդեցություն է ունենում աճի վրա այնտեղ, որտեղ պատվաստումների մակարդակը մնում է ավելի ցածր», - հայտնել է Fitch-ը:

Մատակարարման խոչընդոտները զսպում են արտադրության ընդլայնումը եւ կարճաժամկետ ինֆլյացիոն ճնշումներ են ստեղծում, որոնք պետք է զգալիորեն թուլանան 2022 թվականին:

Բացի այդ, վարկանիշային գործակալությունը ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճի՝ հունիս ամսվա 6.8 տոկոս կանխատեսումը վերանայել է մինչեւ 6.2 տոկոս: Չինաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նույնպես 8.4 տոկոսից իջեցվել է մինչեւ 8.1 տոկոս, քանի որ «անշարժ գույքի գների աճի դանդաղումը ճնշում է ներքին պահանջարկը»: Նշվում է, որ Fitch-ը վերանայել է եվրոգոտում ընթացիկ տարում ՀՆԱ-ի աճի կանխատեսումը դեպի բարձրացում` 5.0 տոկոսից մինչեւ 5.2 տոկոս: «Լեհաստանի, Թուրքիայի, Մեքսիկայի, Ռուսաստանի եւ Հարավային Աֆրիկայի կանխատեսումները նույնպես բարձրացվել են», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, սակայն թվեր չեն նշվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ