News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուրբաթ առավոտյան պղնձի արժեքը բարձրանում է Չինաստանում եւ նրա սահմաններից դուրս դրա պաշարների կրճատման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Comex բորսայում ավելացել է 0,58 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կլիոգրամ) 4,3072 դոլար։

Հինգշաբթի օրվա արդյունքներով Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, նվազել է 2,71 տոկոսով՝ 9366,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,47 տոկոսով (2879,5 դոլար), ցինկինն ավելացել է 0,21 տոկոսով՝ մեկ տոննան 3082 դոլար։

Պղնձի եւ ալյումինիումի գները ուրբաթ բարձրանում են հումքի պաշարների կրճատման ֆոնին, ինչը կարող է հանգեցնել առաջարկի դեֆիցիտի։ Goldman Sachs-ի վերլուծաբանների տվյալներով, որոնք ներկայացնում է Wall Street Journal թերթը, ասիական առեւտրի սկզբում պղնձի եւ ալյումինիումի գները բարձրանում են, քանի որ խափանումները արտադրական մատակարարումների շղթայում խորացնում են գունավոր մետաղների պաշարների կրճատումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ