News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը հրաժարական տվել էր, բայց հիմա շարունակելու է իր աշխատանքը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարզպետի մամուլի խոսնակ Քրիստինե Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Թեւոնյանը դեռեւս սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել, երեկ արդեն հայտնի դարձավ, որ նա հետ է վերցրել այդ դիմումը։

«Մարզպետի անձնական որոշումն է եղել, որ հրաժարական տա, հետո որոշել է, որ շարունակել աշխատել։ Այսինքն՝ չի եղել քաղաքական որեւէ որոշում, դա իր անձնական որոշումն է եղել»,- ասաց Քրիստինե Պողոսյանը։

Հարցին՝ նշանակում է, որ մարզպետն իր հրաժարականի դիմումը հետ է վերցրե՞լ է, խոսնակը պատասխանեց. «Այո, մարզպետը շարունակելու է իր աշխատանքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ