News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ 500 մլն դոլարի չափով պաշտպանական պայմանագրին, հայտնում է Պենտագոնը։  

Սա թագավորության հետ առաջին խոշոր պաշտպանական պայմանագիրն է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախագահության օրոք, որի վարչակազմը բազմիցս քննադատել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին մարդու իրավունքների վիճակի եւ հարեւան Եմենում քաղաքացիական պատերազմում ներգրավվածության համար:

«Պետդեպարտամենտը որոշում է կայացրել, որը հաստատել է Սաուդյան Արաբիայի թագավորության հետ օտարերկրյա ռազմական գործարքի հնարավորությունը ՝ շարունակելու տեխնիկական աջակցության ծառայությունները եւ հարակից սարքավորումների մատակարարումը ՝ մոտ 500 մլն դոլար արժողությամբ», - ասվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ