News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը քննվելու է Կոտայքի մարզի դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հովհաննես Ավագյանի։

Ըստ մեղադրանքի՝  Արա Մկրտչյանը, հանդիսանալով Քասախ համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչներին հարկադրել է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միեւնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվերակել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաեւ բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել, ինչը կատարել է երկուսից ավելի անձի նկատմամբ:

Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի եւ 154.2-րդ հոդվածի 5.1-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերմոնտի բնակիչը 4000 դոլար է վճարել այլասերված տեսանյութի համար, որում զոհին մահու չափ խոշտանգել են
37-ամյա Շոն Ֆիորը բանտարկվել է այն բանից հետո, երբ իրեն մեղավոր են ճանաչել մանկական սադիստական ​​պոռնո ձեռք բերելու նպատակով դավադրության մեջ․․․
Գլխավոր դատախազի տեղակալը ողբերգական ավտովթարի վայր է այցելել. ավտոպատահարների կանխարգելման միջոցառումներ կձեռնարկվեն
Խնդիր է դրվել այդ ճանապարհային գոտիները կահավորել համապատասխան նշաններով, գծանշումներով…
Նախկին դեսպանի դստերը բռնաբարելու եւ գլխատելու մեջ մեղադրվող ամերիկացին դատարանի առջեւ է կանգնել
27-ամյա աղջիկը հարձակման էր ենթարկվել ամուսնության առաջարկից հրաժարվելուց հետո՝ փորձելով փախնել Իսլամաբադի էլիտար թաղամասում գտնվող Ջաֆերի հսկայական առանձնատնից...
25 հոգի մի «ԳԱԶԵԼԻ» մեջ կտանե՞ն. տղաս տեսել է՝ շուռ են գալիս, գլուխը ձեռքերով պահել է. մանրամասներ՝ ողբերգական վթարից
Ինչ-որ գմփոց են լսել, գլխի վրա մի քանի անգամ շուռ են եկել ու ոչինչ չեն հիշում…
Դատապարտյալներին թմրամիջոց փոխանցելիս բռնվել էր. Հրազդանի ոստիկանների բացահայտումը
Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է…
Վարորդը չի ենթարկվել պարեկներին, փախել է, մեքենան բախվել է մայթին, անվադողերը պայթել են. վարորդը եղել է ոչ սթափ
Պարեկները հայտնաբերել են ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող տղամարդուն ու բերման ենթարկել…
Ամենաշատ