News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրապոլը (Europol) և Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր՝ անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ համաձայնագիրը  հնարավորություն կտա աշխատել մի շարք առանցքային ոլորտներում, ինչպիսիք են միգրանտների մաքսանենգությունը, կիբերհանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, փողերի լվացումը, գույքի կազմակերպված հանցավորությունը և մարդկանց թրաֆիքինգը:

Համաձայնագիրը թույլ է տալիս ընդհանուր ռազմավարական հետախուզության, ինչպես նաև ռազմավարական և տեխնիկական տեղեկատվության փոխանակում՝ բացառությամբ անձնական տվյալների:

Ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ եզրափակվում են Հայաստանի և Եվրապոլի միջև 2019թ. մեկնարկած  բանակցություններն այն թեմայով, թե ինչպես արդյունավետորեն միավորել ուժերը՝ լուրջ և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:

Իրենց ելույթներում ՀՀ Ոստիկանության պետ գենեալ-մայոր Վահե Ղազարյանը և Եվրապոլի գործադիր տնօրեն Քերթին դե Բոլը կարևորել են համաձայնագրի ստորագրումը, ինչը նոր հնարավորություններ է բացում իրավապահ և հանցավորության կանխարգելման ոլորտում փոխշահավետ համագործակցության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ