News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իշխանություններն ասում են՝ եկեք Արցախ, բայց Արցախի կարգավիճակից չեն խոսում. Ամբողջ աշխարհը խոսում է Արցախի կարգավիճակից, բացի Հայաստանի եւ Արցախի կառավարություններից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը:

«Պետք է Արցախը ճանաչվի Հայաստանի մաս: Երկրորդ, եթե խանգարող քաղաքականություն կա, ճանաչեն Արցախն անկախ: Միջազգային խաղաղապահներ տեղակայեն, ոչ թե միայն ռուսական, որովհետեւ ռուսականը միակողմանի է եւ իրենց քաղաքական նկատառումներից ելնելով շատ հաճախ մեր շահերը ստորադասում են Թուրքիայի հետ իրենց բարեկամությանը:

Ռուսներն ասում են՝ ճիշտ է, Հայաստանը մեր դաշնակիցն է, բայց Թուրքիան մեզ համար շատ կարեւոր  գործընկեր է: Սա նշանակում է, որ ռուսները մեզ համար էական բան չեն անելու: Բացի այդ, եթե ռուսների մոտեցումն անկեղծ է, իրենք երեքով պատասխանտու են Արցախի համար, ինչու է այսօր իր չափով խոչընդոտում, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ներկա լինենեն, ինչու է խոչնդոտում Միսնկի խմբի համանախագահությանը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս 30 տարիների ընթացքում Արցախը Հայաստանին միացնելու կամ անկախ ճանաչելու համար ոչ մի խոչնդոտ չի եղել, պարզապես ցանկություն էր պետք, որը չունեին իշխանությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ