News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 28
Տեսնել լրահոսը

Չինաստանը ՇՀԿ անդամ պետություններին կսովորեցնի աղքատության դեմ պայքարի հմտությունները, ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Հաջորդ երեք տարիներին Չինաստանը ՇՀԿ անդամ երկրներին կտրամադրի հազար քվոտա աղքատության դեմ պայքարի ուսուցանման համար»,- ասել է Սի Ցզինփինը ուրբաթ Դուշանբեում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում՝ նվիրված կազմակերպության ստեղծման 20-ամյակին։

Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը այս տարվա փետրվարի 25-ին հայտարարեց, որ Չինաստանը լիովին հաղթահարել է բացարձակ աղքատությունը, ութ տարում երկրում աղքատության գծից դուրս է բերվել մոտ 100 մլն մարդ, այդ կերպ Չինաստանը 10 տարի շուտ հասել է 2030 թվականին նախատեսված աղքատության վերացման ՄԱԿ նպատակին։

Սի Ցզինփինի հայտարարության համաձայն՝ Չինաստանը 2012-2020թթ. աղքատության ճիրաններից դուրս է բերել 98,99 մլն մարդու։ Աղքատ շրջանների ցուցակից հանվել են 832 գավառ եւ 128 հազար գյուղ։ 1970-ականների վերջին բարեփոխումների եւ բացության քաղաքականության սկզբից աղքատությունը հաղթահարել է 770 մլն գյուղացի։

ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001թ. Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի նախագահների կողմից։ ՇՀԿ դիտորդ երկրներ են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան, գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ