News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 15-ին և 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնու միջնակարգ, Այգեստանի Ա.Բալայանի անվան հիմնական և Խնածախի Ա.Ավագյանի անվան միջնակարգ դպրոցներ ու հանդիպումներ ունեցել տեղի դպրոցների աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՄԻՊ-ից։

Այցերի ընթացքում ներկայացվել են երեխաների հիմնական իրավունքները, հատուկ անդրադարձ է կատարվել երեխայի կրթության իրավունքին, որին հարցերի ու պատասխանների ձևաչափով հաջորդել են քննարկումներ դրանց բովանդակության, գործնականում իրագործման վերաբերյալ:

Բացի դրանից, ուսուցչական անձնակազմի կողմից ներկայացվել են մի շարք հարցեր, որոնք կապված էին դպրոցների՝ ոչ բարվոք վիճակում գտնվելու, ապաստարանների բացակայության, ինչպես նաև ջրի մատակարարման խոչընդոտների հետ:

Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ այդ խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ