News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սահմանագծման գործընթացը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ երկրները միմյանց հետ որեւէ խնդիր չունեն։ Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 17-ին, ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Պատգամավորին, մասնավորապես, հարցրին. եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանագծման համար ղեկավարվում է Խորհրդային Միության քարտեզներով, ապա ինչու խորհրդարանի քննարկմանը չի ներկայացվում նախագիծ, որը կպատրաստեր իրավական եւ պատմական հիմքեր պատշաճ սահմանագծման ապահովման համար, որը հաշվի կառներ պատմական արդարությունը։

«Ինձ համար շատ ցավալի եւ վիրավորական կլինի, եթե Հայաստանի խորհրդարանում գտնվեն մարդիկ, ովքեր կհամարեն, որ Հայաստանը որեւէ խնդիր չունի Ադրբեջանի հետ»,- ասաց Մամիջանյանը։

Ընդ որում՝ նա նշեց, որ կան բազմաթիվ խորհրդային քարտեզներ, եւ բոլորը չէ, որ ելնում են հայկական կողմի շահերից։

Պատգամավորը նաեւ նշեց, որ այս հարցը չի կարող դիտարկվել օրենսդրական նախաձեռնության ձեւաչափի շրջանակում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ