News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 26
Տեսնել լրահոսը

2021թ. առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի առեւտրի ծավալը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2,3 մլրդ դոլար՝ ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ 12 տոկոսով։ Այս մասին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, սեպտեմբերի 17-ին, ասաց մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման  գծով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակալիեւը։

Նա ավելացրեց, որ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ ավելացել է 19 տոկոսով։

«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վաստակած հեղինակություն ունի միջազգային ասպարեզում, այդ թվում ԵԱՏՄ-ում։ Կարճ ժամանակաընթացքում Հայաստանում ձեւավորվել է մրցակցային օրենսդրություն, որը համապատասխանում է առաջավոր համաշխարհային չափորոշիչներին, կուտակվել է հարուստ իրավակիրառ պրակտիկա։ Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին թույլ է տվել ստեղծել լրացուցիչ միջավայր, որը նպաստավոր է առեւտրի զարգացման համար։ Վերջին տարիների վիճակագրությունը հաստատում է դա»,- նշեց Արման Շակալիեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իյա Մալկինա․ կարելի է խոսել ԵՏՄ աշխատաշուկայի աստիճանական վերականգնման մասին
«Ներկայումս կարելի է խոսել ԵՏՄ աշխատաշուկայի աստիճանական վերականգնման մասին։ Այս տարվա առաջին կիսամյակում ԵՏՄ երկրներից աշխատողների․․․
ԵԶԲ․ 2022թ․ ՌԴ ժամանող միգրանտները կկարողանան օգտվել «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային ծառայություններից
Այսինք՝ դա կլինի ծառայությունների մի ամբողջ շարք, որը մենք կտրամադրենք միգրանտներին․․․
ԵՏՀ նպատակն է վերացնել Հայաստանի համար կարեւոր խոչընդոտները
Այդ հարցերը պետք է լուծվեն մինչեւ 2022 թվականը...
ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը ներկայացրել է Հայաստանի համար ԵՏՄ անդամակցության դրական հետեւանքները
Անդրադառնալով «Ճանապարհորդիր առանց սահմանների» ծրագրին ՝ Տրեֆիլովան ասաց, որ ՊՇՌ թեստերի թիվը գերազանցել է 1 միլիոնը:
Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 40%-ով
Նրա խոսքով՝ «երկրի արտահանումը վերջին 6 ամիսների ընթացքում, նախորդ տարվա համեմատ, ծավալով ավելացել է 14,5%-ով․․․
ԵԱՏՄ երկրների ղեկավարները նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման II փուլին անցնելու որոշում են կայացրել
Հանդիպումից հետո հաստատվել է ութ փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ «Եվրասիական տնտեսական միության նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման երկրորդ փուլին անցնելու մասին» որոշումը․․․
Ամենաշատ