News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
387.04
EUR
415.29
RUB
4.72
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 17-ին մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ի (Summit of Minds) բացմանը եւ հանդես եկել որպես գլխավոր բանախոս։ Շամոնիի գագաթնաժողովը յուրօրինակ հարթակ է նոր գաղափարների, նոր նախագծերի փոխանակման համար: Այս մասին տեղզեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Տարբեր երկրների շուրջ 100 ներկայացուցիչ բազմակողմ քննարկում են ծավալել ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու խնդիրների, այս համատեքստում՝ համարձակության ու խիզախության մասին՝ իրենց տարբեր դրսևորումներով:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին և հայկական բանակի զինվորների խիզախությանը: «Ես մի ժողովրդի նախագահ եմ, որի զավակները նախորդ տարի պատերազմի մեջ էին՝ Ադրբեջանի հետ: 44 օր տևած պատերազմը միայն Ադրբեջանի դեմ չէր, քանի որ այդ երկիրը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ էր պատերազմում՝ նրա անօդաչու սարքերով, տեխնիկայով և այլն,- իր խոսքում ասել է նախագահ Սարգսյանը:

-Երբ ես որպես նախագահ՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո պարգևատրում էի նրանց, ովքեր զոհվել էին, միայն այդ հրամանագրերն ստորագրելն իսկ արդեն ծանր էր, քանի որ յուրաքանչյուրի ետևում հերթական խզված երիտասարդ կյանքն էր ու այն ամենի նկարագրությունը, ինչ տեղի էր ունեցել այդ երիտասարդների հետ: Նրանք մոտ 20 տարեկան էին և հերոսաբար պաշտպանել են իրենց հայրենիքը՝ կռվելով իրենց «Գողիաթի» դեմ»:

Շարունակելով համարձակության ու խիզախության թեման՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ճշմարտությունն ընդունելն ու ասելը ևս խիզախություն է պահանջում. «Ամբողջ աշխարհում շատ խնդիրներ ունենք, որովհետև քաղաքական գործիչները, կազմակերպությունները, անհատները, գործարարները, մշակութային գործիչներն ազնիվ չեն: Մեր կյանքում՝ և՛ անձնական, և՛ քաղաքական, տեսնում ենք, որ շատերը ձևացնում են՝ ազնիվ լինելու և չստելու փոխարեն: Վախը հաղթահարելու և քաջ լինելու համար պետք է չստել, առաջին հերթին՝ չխաբել ինքդ քեզ: Փոխարենը՝ պետք է առերեսվել իրողության հետ և գործել»:

Նախագահ Սարգսյանը քննարկման մասնակիցներին հրավիրել է մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված՝ «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը շարունակում է անհայտ կորածների ընտանիքներին 300-հազարական դրամ սոցիալական աջակցություն տրամադրումը
Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ ...
Տեղեկացված եմ ադրբեջանցիների կողմից ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին. ՄԹ մշակույթի նախարար
Նախարարը, երկար տարիներ լինելով ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, նշել է, որ մանրամասն տեղեկացված է մեր երկրում…
Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊԲ
Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել...
Բաքուն շարունակում է Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների անօրինական բնակեցումը
Մինչդեռ նման բնակեցումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտումն է․․․
Հայ ռազմագերների նկարահանմանը նախորդող եւ հաջորդող փուլերում ինտենսիվանում է ճնշումը նրանց նկատմամբ. Սիրանուշ Սահակյան
Այստեղ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական մարդասիրությամբ նրանց վերադասում են իրենց հայերից, մյուս կողմից հանրային հետաքրքրություն են...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի իրականացնում. Արցախի ՊԲ
Փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար  արձանագրվող դեպքերը…
Ամենաշատ