News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գլաձոր համայնքի 32-ամյա բնակչի կողմից համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: 

ՔԿ-ից NEWS.am-ին հայնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գլաձոր համայնքի 32-ամյա բնակիչը, 31-ամյա համագյուղացու և վերջինիս եղբոր հետ տևական ժամանակ ունենալով տարաձայնություններ և գտնվելով անբարյացկամ փոխհարաբերությունների մեջ՝ նրանց կողմից Գլաձոր բնակավայրի կենտրոնական ճանապարհի հարակից տարածքում սեփական ավտոլվացման կետ շահագործելու կապակցությամբ, 2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գլաձորի համայնքամիջյան կենտրոնական ճանապարհին հարակից տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է համագյուղացու և նրա կողմնակիցների հետ: Վիճաբանության ընթացքում 31-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող, «ПМ»(Մակարով) տեսակի ակոսափող հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 32-ամյա տղամարդը 3 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագարծությունն ավարտին հասցնել. 31-ամյա տղամարդը, նկատելով համագյուղացու կողմից իր վրա ուղղված հրազենը, խուսափել է արձակված գնդակներից: Դրանցից մեկը դիպել է նրա գլխի շրջանին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, որից հետո իր կողմնակիցների օգնությամբ անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց: Վերջինիս ուղղությամբ արձակված մյուս երկու գնդակներից մեկը դիպել է նրա քրոջ ամուսնուն, իսկ մյուսը՝ միջադեպին ներկա՝ 32-ամյա տղամարդու կողմնակիցներից մեկին՝ նրանց առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գլաձոր համայնքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Ամենաշատ