News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կառավարությունում նստած էդ անձնավորությունը բոլորիս կյանքը սարքել է անգույն, սեւ, ինքն ուզում է գունագեղ հրավառություն անել. Դա չի ստացվի: Այս մասին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պետարոեզմում զոհված զինծառայողներից մեկի հայրը:

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները իրենց զոհված զավակների, հարազատների նկարներով հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ համերգի համար տեղադրվող բեմի դիմաց, որպեսզի պահանջենք կառավարությունից չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ին նախատեսված համերգը:

«Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, էնտեղ թուրքերի հետ գունավոր հրավառություն անի: Ինքն արդեն Որոտանի անունը փոխեց, թուրքական անունն են տալիս: Մենք թույլ չենք տա: Պատերազմն իրենք բերեցին, մեր երեխեքին թիկունքից իրենք խփեցին»,-ասաց նա:

Զոհված զինծառայողներից մեկի քույրն էլ նշեց, որ բացի իր եղբորից կորցրել է նաեւ շատ ընկերներ պատերազմում. «Կորցրել եմ նաեւ իմ հայրենի քաղաքը, որտեղ իմ 20 տարիներն եմ անցկացրել: Իմ եղբայրն էլ, որ իր քաղաքն է պաշտպանել, այսօր դարձավ առ ոչինչ: Ներկա իշխանությունը փորձում է բոլորի հիշատակը պղծել՝ ասելով, որ նրանց հիշատակի առիթվ կազմակերպում են գունագեղ տոնախմբություն: Թող ինչ ուզում են անեն, բայց առանց զոհերի հիշատակը պղծելու: Անկախության օրը պետք էր նշել լուռ, համեստ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել «գունագեղ» բառի համար, նա ասաց. «Նիկոլ Փաշինայանը երկրի ղեկավարն է, ինչպես կարող է ամեն անգամ մի բան դուրս տալ, հետո ներողություն խնդրել:

Վաղվանից սկսելու ենք ավելի մեծամասշտաբ ակցիաներ անել, հավաքել ժողովրդի մտահոգ մասային: Ժամը ժամը 3-ից Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկելու եբն մեր բողոքի ակցիաները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ