News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Չեմ կարծում, որ ուզում է իրոք անկախության օրը նշվի, այդ անունը տալիս է պարզապես մեզ՝ զոհվածների հարազատներին եւս մեկ անգամ ցավեցնելու համար, ցույց տալու համար, որ ես եմ սպանել ձեր հարազատներին, դուք ինձ եք ընտրել, ու ես էլի եմ անելու դա: Այս մասին Հանրապետության հրապարակում զոհված զինծառայողների հարազատների հավաքի ժամանակ ասաց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը՝ անդրադառնալով Անկախությանը օրը տոնական միջոցառում կազմակերպելուն ու Փաշինյանի կողմից «գունագեղ տոնակատարություն» բնորոշումն օգտագործելուն:

«Մենք անկախ չենք հիմա, թուրքից ենք կախված, իր ասած ապագան մենք չունենք: Ես որևէ կերպ չեմ ընկալում նրա արարքներն ու ծնողների լռույթունը: Ծնողներ կան՝ Եռաբլուրում իշխանություններին, նախկիններին ու ներկաներին մեղադրում են, գնում տուն, բայց երբ գալիս ենք այստեղ, ասում՝ դու ես սպանել մեր հարազատներին, հեռացիր, մեր կողքին ոչ ոք չի կանգնում գրեթե:

Հաշվի չեն առնելու մեր խոսքը՝ բեմը պատրաստում են, երգիչները պատրաստվում են, կանեն դա: Մենք որ գնանք Եռաբլուր էլ, որտեղ ամեն օր ենք, միևնույնն է՝ անելու են այդ միջոցառումը: Եթե հաղթած լինեինք պատերազմում, գոնե հողերը կորցրած չլինեինք, կարծում եմ, պետք կլիներ տղաների տարած հաղթանակը տոնել, բայց հիմա ի՞նչ նշել: Ի՞նչ անկախություն նշել, Արցախը կորցրել ենք, մի Երևան ունենք, ու՞ր է այն ժողովուրդը, որը դուրս էր եկել, մերժում էր, ու՞ր են նրանք, ախր երկիր ենք կորցնում»,- նշեց զոհված սպայի դուստրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ