News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կանցկացնի մասնավոր բանակցություններ համաշխարհային առաջնորդների հետ, որպեսզի համոզի մյուս երկրներին պատասխանատվություն ստանձնել ածխածնի արտանետումները կրճատելու հարցի շուրջ նախքան առաջիկայում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը, հաղորդում է LA Times-ը:

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան անանունության պայմաններով ասել է, որ Բայդենը մտադիր է դրդել երկրների առաջնորդներին, որոնք ջերմոցային գազերի խոշորագույն աղբյուրներն են, էլ ավելի վճտական գործողությունների դիմել եւ խոսել այն մասին, թե ինչպես օգնել աղքատ երկրներին մարել արտանետումները կրճատելու հետ կապված ծախսերը:

Տեսակապով միացած մասնակիցներից են եղել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

Բայդենի հետ միասին անձամբ մասնակցում էր նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ԱՄՆ-ի նախագահի՝ կլիմայի հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ