News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծամասշտաբ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 17-ին անցկացվել են հետախուզական խմբերի հարձակողական մարտի վարման գործողություններ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:

«Անձնակազմը հմուտ և ներդաշնակ գործողություններով ոչնչացրել է պայմանական հակառակորդի կրակակետերն ու կարևոր նշանակության օբյեկտները՝ կենդանի ուժի մեծ կորուստներ պատճառելով և, անցնելով հակառակորդի թիկունք, բարենպաստ պայմաններ է ստեղծել յուրային ստորաբաժանումների գործողությունների համար»,- նշված է հաղորդագրությունում։

Տպել
Ամենաշատ