News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ադրբեջանցիները կանգնեցրել են արցախցի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

«Ավտոբուսի վրա եղել է Արցախի տարբերանշանը, «Պապիկ-տատիկի» հուշարձանի նկարը, Արցախի դրոշը։ Մեքենայի մեջ եղել է մոտ 25 արցախցի երեխա։ Ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոբուսը, շատ լկտի պահվածքով իջեցրել են բոլորին և սկսել են մեքենան ստուգելը։ Բախտի բերմամբ ռուս սահմանապահները նկատել են և երեխաներին ճանապարհել են»

Փոխքաղաքապետ Քոչարյանը կոնկրետ տեղյակ չէր՝ միկրոավտոբուսը շարժվում էր դեպի Արցախ, թե Արցախից էր գալիս։

Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիներն կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց, գումար գանձում եւ հետո միայն թողնում  ճանապարհը շարունակել։ Երկու օր առաջ էլ ադրբեջանցիները ձերբակալել էին երկու իրանցի վարորդի։ Իսկ այսօր ադրբեջանցիները կանգնեցրել էին զինվորներին հաց հասցնող մեքենան։ Մեքենան շարունակել էր ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ