News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն օգնություն ցուցաբերել Իսրայելին արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու գործում, հաղորդում է AFP-ն:

«Ներկայիս վարչախումբը կշարունակի հենվել նախորդ վարչախմբի հաջողված ջանքերի վրա, որպեսզի հարաբերությունների կարգավորման հարցում առաջխաղացում գրանցվի: Մենք կոչ կանենք ավելի շատ երկրների հետեւել Էմիրատների, Բահրեյնի եւ Մարոկկոյի օրինակին: Մենք ցանկանում ենք ընդլայնել խաղաղ դիվանագիտության շրջանակը»,-ընդգծել է պետքարտուղարը:

«Տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի երկրների շահերից է բխում, որ Իսրայելին վերաբերվեն այնպես, ինչպես ցանկացած այլ երկրի: Հարաբերությունների կարգավորումը հանգեցնում է ավելի մեծ կայունության»,-հավելել է Բլինքենը:

Գործակալության տվյալներով՝ Բահրեյնի, Իսրայելի եւ ԱՄԷ-ի պաշտոնատար անձինք հաջորդիվ երկու ամիսների ընթացքում պահանջել են ԱՄՆ վարչախմբից անցկացնել այդ հանդիպումը: Սպիտակ տունը միայն շաբաթվա սկզբում է առաջարկել անցկացնել բանակցությունները տեսակոնֆերանսի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ