News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին,  կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը  18:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանից դեպի Քանաքեռավան տանող Կորեայի ձորի ոլորանապտույտ հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը:

Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Nissan Versa-ով  մոտ 150 մետր ձորը գլորված մեքենայի վարորդ ներկայացած, 30-ամյա Գրիգոր Սարգսյանին. վերջինը բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Հրշեջ-փրկարարները, մեծ դժվարությամբ իջնելով ավտոմեքենայի մոտ, փակել են գազաբալոնի փականն ու հոսանքազրկել այն:

Տպել
Ամենաշատ