News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թալիբները Աֆղանստանի համար նոր սահմանադրություն են մշակել, հայտնել է The Khaama Press գործակալությունը:

«Թալիբանի սահմանադրությունը» սահմանում է «Աֆղանստանի իսլամական էմիրության» հիմնական սկզբունքները: Փաստաթուղթը բաղկացած է 12 գլխից եւ 179 պարբերությունից: Դրանում նշվում է, որ օրենքներն ու քաղաքականությունը հիմնված են լինելու սուննիական իսլամի չորս ամենատարածված իրավական դպրոցներից մեկի՝ հանաֆիզմի վրա: Աֆղանստանի բոլոր քաղաքացիները ունենալու են հավասար իրավունքներ՝ առանց որեւէ խտրականության:

Նոր սահմանադրության համաձայն՝ կառավարությունը պարտավոր է զարգացնել իսլամական գիտությունը եւ հիմնել կրոնական դպրոցներ: Աֆղանստանի նոր դրոշը սպիտակ է լինելու: Երկրի պաշտոնական լեզուները լինելու են դարին եւ փուշթուն, միջնակարգ դպրոցներում դասավանդվելու է արաբերեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ