News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խոստովանել է, որ օգոստոսի 29-ին Քաբուլում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածը սխալմունք է եղել: Հարվածի հետեւանքով զոհվել է 10 քաղաքացիական անձ, այդ թվում՝ մինչեւ 7 երեխա:

Պենտագոնը նաեւ հայտարարել է, որ քիչ հավանական է, որ «Իսլամական պետություն Խորասանում» խմբավորման հետ կապված անձինք ոչնչացվել են:

«Մեր հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ հարվածը ողբերգական սխալ է եղել», - ասել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար:

Պենտագոնը դիտարկում է Քաբուլում հարվածի հետեւանքով զոհվածների հարազատներին փոխհատուցման վճարման հնարավորությունը:

«Կավարտեմ բացման խոսքս անկեղծ եւ խորին ցավակցություններով՝ այս ողբերգական հարվածի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ մտերիմներին: Մենք ուսումնասիրում ենք փոխհատուցման վճարման հնարավորությունը», - ասել է Մաքքենզին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ