News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը օրվա իշխանություններն օգտագործում են տոտալ PR-ի համար, թե՝ «շուտով ժողովրդից ողջ թալանածը հետ ենք բերելու»: Սա հանրության որոշակի շերտի շրջանում անհիմն ոգևորություն է առաջ բերել՝ հույսով, թե «հետ բերածը» հասնելու է ժողովրդին, իրենք էլ ապրելու են «յուղումեղրի մեջ»: Վերջին շրջանում «Փաստ» թերթին տեղեկություններ են հասնում, որ իշխանամերձ բիզնես շրջանակների որոշ ներկայացուցիչներ կապի են դուրս գալիս «նախկինների» հետ ասոցացվող գործարարների հետ և իշխանությունների անունից ակնարկներ անում, երբեմն ուղղակի հասկացնում, թե շուտով ձեր ամբողջ գույքը կբռնագանձեն:

Իշխանության «էմիսարները» նաև ելքեր են առաջարկում, մասնավորաբար, ինչ-որ կերպ «լեզու գտնելու» առումով՝ «ավելի լավ է հիմա ինչ-որ բան կորցնեք, որ հետո ամբողջը չկորցնեք» տրամաբանության մեջ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանություններն էլ են հասկանում, որ մի կողմից՝ շատ դժվար, գրեթե անհնար է լինելու օրինական ճանապարհով իրենց ցանկացած ծավալներով կիրառել վերը նշված օրենքը, մյուս կողմից՝ բռնագանձված գույքը մեծամասամբ ունենալու է նույն ճակատագիրը, ինչ, ասենք, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը, որը ժամանակին սեփականատերը նվիրաբերեց պետությանը:

Պետությունը դրանք շահագործել չի կարողանալու, իսկ եթե, միևնույնն է, գնորդներ էլ լինեն իշխանությունների «սրտի հարուստների» կազմից, նոր հարցեր են առաջ գալու, այս դեպքում՝ ուղղված նրանց: Ստացվում է, որ «ժողովրդին վերադարձնելու» խոստումները պարզապես փուչիկ են. ժողովրդին այդ ամենից ոչինչ էլ չի հասնելու, դե, իշխանություններն էլ մտածում են բացառապես իրենց մասին, քանի դեռ իշխանության են: Ինչ իմանաս՝ վաղն ինչ կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քննարկում չեմ ունեցել, չգիտեմ՝ կոալիցիա կկազմենք, թե` չէ». «Բալասանյան» դաշինքում դեռ չեն որոշել
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում, ինչպես հայտնի է, անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել…
Պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Հայտարարությունը ստորագրել է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը…
«Ժողովուրդ». ԱԺ նախկին պատգամավորին պատահական չեն հիշել. նրան ձերբակալելը խորը արմատներ ունի
Ըստ մեզ հասած լուրերի՝ Ջանիբեկ Հայրապետյանը հարվածել է Վաղինակ Սահակյանի դեմքին, զրկել է վերջինիս ձախ աչքից...
«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում
Ըստ մեր տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը փորձում է...
«Փաստ». Արթիկում իշխանությունը չի կողմնորոշվում
«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի «տիկտոկերուհուն»
Մենք տեղեկացանք, որ նա շուտով պատրաստվում է մայրանալ եւ նոյեմբերի 1-ից ֆիզարձակուրդ է գնալու...
Ամենաշատ