News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կարճաժամկետ հեռանկարում ավելի մեծ խնդիր ստեղծել ԱՄՆ-ի համար, քան Չինաստանը, չնայած Պեկինը եւս շարունակում է լուրջ սպառնալիք հանդիսանալ Վաշինգտոնի համար: Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

«Առաջիկա տարիներին Ռուսաստանը կարող է Միացյալ Նահանգների եւ, իհարկե, Եվրոպայի անվտանգության հիմնական սպառնալիքը դառնալ ռազմական ոլորտում», - ասել է նա: «Ռուսաստանը գնալով ավելի համառ հակառակորդ է դառնում, որը շարունակում է վճռականորեն ավելացնել իր համաշխարհային ազդեցությունը եւ կործանարար դեր խաղալ համաշխարհային հարթակում, այդ թվում՝ փորձելով պառակտել Արեւմուտքը»:

Ինչպես նշել է Քոլը, «Ռուսաստանի գործելակերպը Եվրոպայում, Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ կիբերոլորտում, լուրջ մարտահրավեր է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար»:

«Շատ հաճախ Մոսկվան խաթարում է թափանցիկությունն ու կանխատեսելիությունը եւ ռազմական ուժ է կիրառում իր նպատակներին հասնելու համար: ԱՄՆ-ը շարունակում է ուշադիր հետեւել Ռուսաստանի ռազմական գործունեությանը ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում եւ Սեւծովյան տարածաշրջանում», - հայտարարել է Քոլը:

«Մենք Ռուսաստանի հետ փոխգործակցելու ենք հավաքական ուժի դիրքերից: Եվրոպայում ԱՄՆ ուժերը մնում են ուժեղ, պատրաստ, ճկուն եւ հուսալի ու արդյունավետ կերպով զսպում են ապահովում: ՆԱՏՕ-ում աշխատում ենք դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ ապահովելու զինված ուժերի՝ տրանսատլանտյան համայնքում ռազմական զսպումը արդյունավետ ամրապնդելու պատրաստակամությունը», - նշել է Քոլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ