News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Քո նմանները, իսկ ավելի շատ քո նմաններին վստահողներն այնքան անուղեղ են, որ, չհասկանալով սպասվող իրականության ողջ ողբերգությունը, կուրորեն Երկիրը տանում են այնտեղ, որտեղ ոչ միայն չենք ունենլու խաղաղություն, այլև Հայրենիք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը` անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը:

«Մինչ թուրքիան և ադրբեջանը հետևողականորեն առաջ են տանում իրենց պանթուրանական ծրագրերն ու դրանք իրականացնում պատմական Հայաստանի տարածքները բռնազավթելու հաշվին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի աթոռն զբաղեցնող ոմն պատահականություն (ով, ըստ «օդում կախված լուրերի» ժամանակին թալանել է աղետի գոտին) լրագրողի այն հարցին, թե ինչու է ՀՀ իշխանությունն այդքան ակտիվ ցանկանում սահմանազատման եւ սահմանագծման փուլ սկսել Ադրբեջանի հետ ԽՍՀՄ շրջանի քարտեզով, հեգնանքով պատասխանում է՝ «Իսկ ի՞նչ քարտեզ պետք է հայտնվեր, Տիգրան Մեծի՞...», ապա «լուրջ» դեմքով շարունակում, թե իբր Զ ա ն գ ե զ ու ր ու մ (ինչպես հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ղեկավարն է Սյունիքն անվանում) Հայաստանը խնդիր չունի, այլ ամենայն հավանականությամբ խնդիր ունի Իրանը...

Դե արի ու մի ասա, տո այ «դուխով» բանսարկու դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր... Ախր դու և քո նմանները ազգի գլխին սարքելուց բացի, ձեր ողջ կյանքում երբևէ այլ բանի ընդունակ չեք եղել... Քո նմանները, իսկ ավելի շատ քո նմաններին վստահողներն այնքան անուղեղ են, որ, չհասկանալով սպասվող իրականության ողջ ողբերգությունը, կուրորեն Երկիրը տանում են այնտեղ, որտեղ ոչ միայն չենք ունենլու խաղաղություն, այլև Հայրենիք...»,- գրել  է նա:

Անդրանիկ Քոչարյան․ իսկ ի՞նչ քարտեզ պետք է հայտնվեր, Տիգրան Մեծի՞

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում…
Պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Կարապետյանը նշել է 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիայի դերակատարության մասին…
Եթե իշխանությունն ընդուներ Պուտինի առաջարկն ու կանգնեցներ պատերազմը, մոտ 2500-ով քիչ զոհ կունենայինք. Տիգրան Աբրահամյան
Պատգամավորի խոսքով՝ պետական համակարգը պատերազմի նապաշեմին չի բերվել պատրաստվածության անհրաժեշտ մակարդակի…
Էդ Արայիկ Հարությունյանը չէ՞ր, որ ասում էր՝ Արցախի օդը փակ է. է՞դ էր փակը. զոհվածի հայր
Բոլոր հրամանատարները սրան են ենթարկվել։ Ականատես եմ, գնացել եմ, էդ ամեն ինչը տեսել եմ իմ աչքերով։ Մենք պետք է պահանջենք այդ բոլորի դատավարությունը...
Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Ադրբեջանին «վերադարձված» տարածքների հետկոնֆլիկտային վերականգնմանը
«Որքան հասկանում եմ, խոսքը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանին վերադարձված տարածքների մասին է...
Հերոսի կոչում են տվել մարդկանց, որոնք բացի հանձնելուց որեւէ այլ բան չեն արել. Արթուր Ղազինյան
Այն մարդիկ, որոնք ուղղակի կամ անուղղակի մասնակից են եղել այս դավադիր պատերազմի ծրագրավորմանը, իրականացմանը, ուշ թե շուտ, միևնույն է...
Ամենաշատ