News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ռազմական առումով ավելի անկախ գործի ԱՄՆ-ից, հաղորդել է Reuters-ը:

«Սա չի նշանակում, որ մենք պետք է բաժանվենք ամերիկացիներից: Սակայն կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ մենք կունենանք այլ շահեր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Այդ ժամանակ պետք է սեփական ուժերով ավելի գործունակ լինենք», - ասել է նա:

Պաշտպանության նախարարը նաեւ հիշեցրել է, որ թալիբների կողմից Աֆղանստանում իշխանությունը զավթելուց հետո, ԵՄ-ն արտակարգ նիստում քննարկել է խնդրի լուծման ուղիները, այնուհետեւ, ի թիվս այլ բաների, քննարկվել է նաեւ արագ արձագանքման ուժերի հարցը: Նախարար մինչեւ հոկտեմբերի վերջ նման ուժերի ձեւավորման իր տեսլականն է կառաջարկելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ