News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Չինական զինված ուժերը ռազմական մանեւրներ են իրականացրել Թայվանի նեղուցի մերձակայքում՝ այդտեղով ամերիկյան էսկադրային ականակրի անցումից հետո, հայտարարել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (ԶԺԱԲ) Արեւելյան մարտական ​​հրամանատարության ներկայացուցիչ Շի Ին: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

«ԶԺԱԲ-ի Արեւելյան մարտական ​​հրամանատարական գոտին սեպտեմբերի 17-ին իրական մարտական ​​վարժանքներ է անցկացրել օդում եւ ծովում՝ Թայվանի հարավարեւմտյան հատվածի ջրերում: Օգտագործվել են նավեր, հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ եւ ռմբակոծիչներ», - ասվում է ներկայացուցչի հայտարարության մեջ:

Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ զորավարժությունների նպատակն էր ապահովել նավերի եւ ավիացիայի համալիր փոխազդեցությունը, բարձրացնել չինական բանակի մարտունակությունը: Նաեւ նշվում է, որ վարժանքները «կանոնավոր բնույթ են կրում եւ ուղղված են Թայվանի ջրերում անվտանգության ապահովմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ