News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը ուղերձ է հղել Գյումրիի օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի գյումրեցիներ,

Այսօր նշում ենք մեր ամենասիրելի քաղաքի՝ Գյումրիի օրը։ Այս տարի այն չենք նշում ավանդական հանդիսություններով ու միջոցառումներով, քանի որ անցած տարի տեղի ունեցած դաժան պատերազմից հետո դեռևս չենք հաղթահարել մեր ցավը։ Գյումրին, ինչպես Հաայստանի բոլոր բնակավայրերը, պատերազմում ունեցել է մեծ թվով զոհեր և այսօր մենք առաջին հերթին խոնարհվում ենք նրանց հավերժական հիշատակի առաջ։

Հարգելի համաքաղաքացիներ,

Գյումրիի տոնի կարևորությունը ոչ միայն ու ոչ այնքան հանդիսություններն են, որքան օրվա խորհուրդն ու ավանդույթի շարունակականությունը։ Ամեն տարի աշնանային այս գեղեցիկ օրը՝ նշելով մեր քաղաքի տոնը, հատկապես այսօր մենք զգում ենք գյումրեցի լինելու պատիվն ու հպարտությունը։ Գյումրին հրաշալի քաղաք է ոչ միայն մեր հրաշք պատմամշակությային ժառանգությամբ, ոչ միայն մեր ինքնատիպ կենցաղով ու ավանդույթներով, այլ առաջին հերթին նրանում ապրող մարդկանցով՝ գյումրեցիներով։

Գյումրեցի լինելը նաև մեծագույն պատասխանավտություն է՝ մեր սիրելի քաղաքի, նրա այսօրվա ու վաղվա, ու ամենակարևոը՝ մեկս մյուսի, գյումրեցիների հանդեպ։

Դեռևս չլուծված բազմաթիվ հիմնադխնիրներով հանդերձ, Գյումրին աստիճանական, բայց կայուն զարգացում է ապրում, ինչի վկայությունն է նաև վերջին տարիներին մեծաթիվ տեղացի ու օտարկերյա զբոսաշրջիկների աճող հետաքրքրությունը մեր քաղաքի նկատմամբ։ Դա մեզ պարտավորեցնում է էլ ավելի հոգատար ու նախանձախնդիր լինել Գյումրին ավելի լավը դարձնելու գործում։

Հոկտեմբերի 17–ին Գյումրիում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ, որոնք մեզ հնարավարություն են տալու խելամիտ ու կշռադատված ընտրությամբ անշրջելի դարձնել Գյումրիի զարգացման ու բարգավաճման ընթացքը։ Լիահույս եմ, որ մենք՝ անհատապես ու հավաքականորեն կատարելու ենք Գյումրիի համար լավագույն ընտրությունը՝ լծվելով մեր քաղաքի շենացման աշխատանքին։

Հարգելի գյումրեցիներ,

Մենք՝ գյումրեցիներս, շատ տարբեր ենք, որովհետև ունենք միայն մեզ բնորոշ խառնվածքն ու բնավորության գծերը։ Միևնույն ժամանակ մենք շատ նման ու միասնական ենք Գյումրիի հանդեպ մեր զգացումներում․ բոլորս անսահման սիրում ենք Գյումրին այնպես, ինչպես մեր ընտանիքները, տունն ու օջախը։

Շարունակենք նույն կերպ վերաբերել մեր քաղաքին, արժանի լինել նրա ականավոր նախնիններին ու պայծառ սերունդներին՝ կառուցելով ու գեղեցկացնելով մեզ համար աշխարհի ամենահրաշալի քաղաքը՝ Գյումրին։

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գյումրիի տոնի առթիվ։

Հարգանքով՝ Արտյոմ Ղուկասյան»:

Տպել
Ամենաշատ