News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ նրա գործընկերների մշակած եռակողմ պաշտպանական պակտը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Ավստրալիայի համար եւ երկու տասնամյակ տեւել իրականացման համար, ասել է Հուդզոնի ինստիտուտի գիտաշխատող Բրայան Քլարկը Breaking Defense պարբերականին։

«Քանի որ սուզանավերը ԱՄՆ ՌԾՈւ նավաշինական ենթակառուցվածքի այն մասն են, որը հիմա սպառված է, Virginia տեսակի 12 սուզանավի կառուցումը Թագավորական ՌԾՈւ-ի համար կնշանակի, որ Virginia տեսակի 12 սուզանավ ՌԾՈւ-ի համար չի կառուցվի»,- ասել է փորձագետը։

Ինչպես նշել է Քլարկը, «դա կարող էր լինել ամերիկյան վարչակազմի պլանի մի մասը, քանի որ, հնարավոր է, դրանք դեռեւս 12 ատոմային սուզանավ են AUKUS դաշինքի համար, բայց դրանց համար վճարելու է Ավստրալիան։ Սակայն այդ սուզանավերը չեն կարողանա օգնել ԱՄՆ-ին այլ առաքելություններում»։

Պարբերականը նշում է, որ ամերիկյան առաջարկի այլընտրանք կարող են լինել Astute տեսակի բրիտանական ատոմային սուզանավերը։

ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան, որոնք իրենց ատոմային սուզանավերի ուժային սարքերում օգտագործում են գերհարստացված ուրան, կարող են հատուկ ավստրալական սուզանավերի համար ստեղծել պակաս հարստացված ուրանով ատոմային ռեակտոր։ Երկրորդը, ի տարբերություն առաջինի, չի կարող ուղղակիորեն օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ