
Հաշվի է առնվելու տեղի ունեցածը հետագայում նման դեպքերը բացառելու համար: NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրաապետութնա նախագահի մամուլի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը` անդրադառնալով երեկ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանիցները կանգնեցրել էին հայկական ավտոբուսը, որը տեղափոխում էր արցախցի երեխաների։
Նրանք պոկել էին ավտոբուսի վրա փակցված Արցախի դրոշով նկարը և երեխաներին ասել՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, հասկանալի՞ է»:
Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիներն կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց, գումար գանձում եւ հետո միայն թողնում ճանապարհը շարունակել։ 3 օր առաջ էլ ադրբեջանցիները ձերբակալել էին երկու իրանցի վարորդի։ Իսկ այսօր ադրբեջանցիները կանգնեցրել էին զինվորներին հաց հասցնող մեքենան։ Մեքենան շարունակել էր ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ։