News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը


Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում իրավիճակը լարվեց եւ ոստիկանները ակցիայի մասնակիցենրին սկսեցին բերման ենթարկել:

Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ ինչքան էլ փորձեն իրենց բերման ենթարկել, նրանք փողոցը չեն լքելու եւ շարունակելու են պայքարել նաեւ ոստիկանների երեխաների համար. «Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ»:

Դրանից հետո սկսվեց քաշքշոց ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ եւ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակիցների:

Հավաքվածները ամոթանք են տալիս ոստիկաններին եւ վանկարկում` «յանիչար, թուրք», «Նիկոլ, դավաճան»: Ակցիայի մասնակից մի տարեց տղամարդու ինքնազգացողությունը վատացավ, որին ոստիկանները փորձում էին բերման ենթարկել:

Նշենք, որ ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրաապետության հրապարակում նախատեսված է համերգ` նվիրված ՀՀ անկախության 30 ամյակին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «անկախության օրը գունագեղ եւ մասշտաբային միջոցառում է լինելու, որը նաոեւ նվիրված է լինելու պատերազմում զոհվածների հիշատակին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ԱԺ նախկին պատգամավորին պատահական չեն հիշել. նրան ձերբակալելը խորը արմատներ ունի
Ըստ մեզ հասած լուրերի՝ Ջանիբեկ Հայրապետյանը հարվածել է Վաղինակ Սահակյանի դեմքին, զրկել է վերջինիս ձախ աչքից...
«Հրապարակ». Ազդակներն այնքան էլ դրական չեն
Սակայն չի բացառվում, որ մարզերից ստացած «բացասական ազդակները» հանրահավաքը չեղարկելու պատճառ դառնան...
«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում
Ըստ մեր տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը փորձում է...
«Փաստ». Արթիկում իշխանությունը չի կողմնորոշվում
«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի «տիկտոկերուհուն»
Մենք տեղեկացանք, որ նա շուտով պատրաստվում է մայրանալ եւ նոյեմբերի 1-ից ֆիզարձակուրդ է գնալու...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հույսը նախկիններն են
Մեր տեղեկություններով, նրա օգտին հատկապես ակտիվ աշխատում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի որդին...
Ամենաշատ