News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Այսօր հանդիպեցի «Լեռնային Արցախ» ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը

«Այսօր հանդիպեցի «Լեռնային Արցախ» ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ Սպորտը քաղաքականացման ենթակա չէ, ահաբեկման՝ առավել ևս։

Մեր մարզիկները չեն տրվել թուրք ահաբեկչի սադրանքին։ Նրանք կշարունակեն սպորտով նվաճել բարու, հաղթանակի, ուժի, ինքնահաղթահարման սահմանները։ Ի դեպ, թիմը 2020_2021 թվականների ՀՀ պատանիների ֆուտբոլի առաջնության չեմպիոն է, իսկ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի 16 երկրների ֆուտբոլի պատանիների մրցույթում այս տարի նվաճել են երկրորդ տեղը։

Ո’չ ահաբեկչությանը»,- գրել  է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը կրկին թիրախավորել է Հայաստանն ու հայությանը
44 օր տևած Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում ականատես դարձանք երկերեսանի պահվածք…
Ադրբեջանում շարունակվում է Շուշիի «յուրացման» գործընթացը. ֆիլմը նվիրված է օկուպացված քաղաքին
Ադրբեջանում ակտիվորեն շարունակվում է օկուպացված տարածքներում հայկական ժառանգության ամբողջական ոչնչացման գործընթացը...
Ի՞նչ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար «3+3» ձեւաչափը. Պատգամավորի պարզաբանումը
Թուրքիան մշտապես ձգտել է ստանալ համանախագահի կարգավիճակ ԵԱՀԿ ՄԽ-ում...
«Ճշմարտություն սերունդների համար»-ը պահանջներ ու հարցեր է ներկայացրել իշխանություններին
Այս ամենով հանդերձ, մենք գիտակցում ենք, որ երկիրը կարող է ոտքի կանգնել, ուղղել ողնաշարը, բռնել վերականգնման և զարգացման ճանապարհը բացառապես...
«Պատիվ ունեմ». Պուտինի հայտարարությունը հակասում է Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշմանը
Պուտինի հայտարարությունը վկայում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորված չէ...
Աբրահամյան. Խորհրդարանական ընդդիմությունը հանդես կգա սահմանների քարտեզների հետ կապված նախաձեռնությամբ
«Հայաստան» խմբակցության գործընկերների հետ հանդես ենք գալու նախաձեռնությամբ, ասել է Տիգրան Աբրահամյանը...
Ամենաշատ