News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Պետք է անհապաղ պատասխան տրվի, որ գունագեղ շոուի աղմուկի տակ չսղղացվի հերթական կապիտուլյացիոն բնույթի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է yerevan.today լրատվական-գործակալության խմբագիր Սեւակ Հակոբյանը։

«Այսօր մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ Նիկոլը երբ պաշտոնական այցով Վրաստանում էր, Բաթումում լինելու ընթացքում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է, և նրա տեղը չեն իմացել ո՛չ վրացական կողմը, ո՛չ էլ նույնիսկ վարչապետի արարողակարգի աշխատակիցները: Թե ովքե՞ր են ուղեկցել նրան այդ ընթացքում կամ ուղեկցե՞լ են արդյոք, թերթը չի կարողացել պարզել։ Հայտնի չէ նաև, թե որտեղ է այդ ընթացքում եղել Նիկոլը:

Համացանցում տեսա, որ այս թեմայով քննարկում կա, որ Բաթումի այցելությունը հատուկ նպատակով է եղել` առաջիկա և հերթական ազգակործան փաստաթղթի վերջնական մանրամասներն անձամբ թուրք-ադրբեջանական կողմի հետ քննարկելու համար: Մի գուցե այս իշխանության պարագայում անիմաստ առաջարկ եմ անում, սակայն կարծում եմ՝ Կառավարություն կոչվածը պետք է անհապաղ պարզաբանում տա այս թեմայով։

Մենք մի քանի դեպք արդեն գիտենք, որ ժողովրդի թիկունքում, գաղտագողի, բանավոր ու գրավոր պայմանավորվածությունների է եկել Նիկոլը, ու մենք կորցրել ենք Արցախի ¾-ը, Սյունիքից հատվածներ։ Հետո կանգնել են ԱԺ ամբիոնին ու լկտիաբար ասել են, թե մենք ոչինչ չենք թաքցնում ժողովրդից։ Այս անգամ էլ, վախենամ, պատմությունը կրկնվի։

Պետք է անհապաղ պատասխան տրվի, որ գունագեղ շոուի աղմուկի տակ չսղղացվի հերթական կապիտուլյացիոն բնույթի որոշումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ