News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը


«Գալաքսի» ընկերությունների խումբը 22 տարեկան է: Հայաստանի առաջին ու խոշորագույն կոնգլոմերատներից մեկը, որը միավորում է 2500 աշխատակից 15 ընկերություններում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հանդիսավոր նշեց իր 22-ամյակը` համախմբված ու ուժեղ լինելու համար իր երախտիքը հայտնելով խմբի աշխատակազմերին, գործընկերներին, աջակիցներին: Այս մասին հայտնում ասվում է ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Շնորհակալության երեկոյին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր Հարություն Արզումանյան) առաջին անգամ կատարեց «Գալաքսիի» համար կազմված հատուկ ծրագիր` բոլոր ժամանակների լավագույն ռոք երգերը նոր դասական մշակմամբ: Ռոք-դասական համերգին հանդես եկավ նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան):

«Այսօրվա խորհուրդը մեզ համար աննկարագրելի մեծ է։ Ոչ մեկին գաղտնիք չէ, որ 2020թ. դժվարագույն տարի էր մեր երկրի ու «Գալաքսիի» համար: Բայց թիմի ջանքերով, սկզբունքայնությամբ ու միասնականությամբ այսօր մենք կարողանում ենք ձևավորել 2022-ի օրակարգը, որտեղ «Գալաքսին» իր 15 ընկերություններով կարող է ու պիտի շարունակի կարևոր դերակատարություն ունենալ մեր երկրի տնտեսական զարգացման գործում, հույս ու հավատ ապահովի «Գալաքսի» համայնքի հազարավոր ընտանիքների` ապրելու ու արարելու Հայաստանում», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

«Գալաքսի» ընկերությունների խումբն այսօր իր կազմում հանդես եկող ընկերությունների ապրանքներով ու ծառայություններով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում: 22 տարի, 15 ընկերություն, 3 երկիր, 200 տեղական և միջազգային գործընկերություն և 1,2 մլն հաճախորդային բազա. սրանք պարզապես թվեր չեն, այլ դժվարին աշխատանքով ստացված արդյունք, որը նշանավորում ու տոնում է կոնգլոմերատը: Այս առիթով, երեկոյի ընթացքում ներկայացվեց «Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրների` Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի ուղերձը, որը վերաբերում էր 2022թ. զարգացման ծրագրերին: Հիմնադիրներն իրենց շնորհակալությունը փոխանցեցին թիմերին ու գործընկերներին` անսասան մնալու, ոչ մի րոպե չտատանվելու, միասնական ու ուժեղ լինելու համար: Որպես եզրափակում հենց համերգասրահում տեղի ունեցավ 2022թ. տարվա «Գալաքսիի» մոտիվացիոն հոլովակի պրեմիերան, որն արտացոլում է կամային առաջընթացի խորհուրդը։

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին շուրջ 1000-ից ավել հրավիրյալ՝ «Գալաքսիի» կազմում հանդես եկող ընկերությունների աշխատակիցներ, նաև Վրաստանի ու Բելառուսի գրասենյակներից, միջազգային ու տեղական բիզնես գործընկերներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված տասնյակ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և այլք։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը։ Որպես պատասխանատու բիզնես՝ 2020 թվականին ՀՀ բյուջե հարկային վճարումների տեսքով փոխանցել է ավելի քան 11,5 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար): Տեղական շուկայից գնումները կազմել են մոտ 36 մլն ԱՄՆ դոլար: Ներկայում «Գալաքսի» ընկերությունների խումբն ունի շուրջ 2500 աշխատակից, խմբում միջին ամսեկան եկամուտը կազմել է 364,716 ՀՀ դրամ, իսկ պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերլուծաբան Կարեն Ղազարյանն անվանել է սոցիալական ցանցերի ստեղծողների գլխավոր սխալը
Սոցիալական ցանցերի բերած բացասական հետեւանքների թվում Ղազարյանը նշել է դոֆամինից կախվածությունը եւ անհանգստությունը․․․
Կանադացի ինժեներները սմարթֆոնների համար ինքնավերականգնվող ապակի են ստեղծել
Գիտնականներն ասել են, որ ցանկանում են նյութի մեխանիկական եւ վերականգնվող հատկությունների միջեւ հավասարակշռության հասնել․․․
Samsung-ը ներկայացրել է սմարթֆոնների համար One UI պատյանի նոր տարբերակը
Պատյանի 4-րդ տարբերակում արվել են փոփոխություններ օգտատիրական ինտերֆեյսում․․․
Facebook-ը ֆրանսիացի հրատարակիչներին կվճարի նորությունների բովանդակության համար
Ընկերությունը հայտարարում է, որ լիցենզավորման համաձայնագիր է կնքել Alliance de la Presse d´Information Generale-ի հետ․․․
Ներկայացվել է ջերմացույցով առաջին սմարթֆոնը
Սարքը կարող է դիմակայել մինչեւ երկու մետր բարձրությունից ընկնելուն...
Հայաստանում մտադիր են պատրաստել IT-ոլորտի 10 000 մասնագետի եւ ստեղծել 7000 աշխատատեղ
«Բացի այդ, կհայտարարվի մի բացառիկ նախաձեռնության մասին՝ գիտական ինկուբատորային ծրագիր»,-նշեց նա․․․
Ամենաշատ