News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 18-ին ներկա է գտնվել ամենամյա «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում անցկացված՝ գնաճին վերաբերող պանելային քննարկմանը, որի հիմնական բանախոսներից մեկը եղել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են համաշխարհային գնաճին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել այն հարցին, թե ինչքան ժամանակ է պահպանվելու ներկա համաշխարհային գնաճային միջավայրը, և, որոնք են այն պայմանավորող հիմնական գործոնները: Մարտին Գալստյանի հետ պանելային քննարկմանը մասնակցել են Ժնևի Տնտեսական ինստիտուտի՝ ֆինանսների և զարգացման կենտրոնի ղեկավարը, ինչպես նաև մի շարք ներդրումային ընկերությունների ղեկավարներ:

Տպել
Ամենաշատ