News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Մի քանի հարյուր մարդ դուրս է եկել ԱՄՆ Կոնգրեսի դիմաց, որպեսզի հանդես գա ի պաշտպանություն Կապիտոլիումի հունվարի 6-ին տեղի ունեցած գրոհի մասնակիցների, հայտնում է USA Today-ը:

Հանրահավաքի կապակցությամբ իշխանությունները ուժեղացրել են անվտանգության միջոցները Վաշինգտոնի կենտրոնում, ոստիկանությունը բարձր պատրաստվածության է բերվել:

Justice for J6-ի ցույցի մասնակիցներն արդար վերաբերմունք են պահանջում դատարաններում Կապիտոլիումի գրոհի մեջ ավելի քան 600 կասկածյալի նկատմամբ: Նրանցից ոչ հեռու գտնվել են հակադիր քաղաքական հայացքներով մի քանի մարդիկ, ովքեր մեղադրել են ցուցարարներին ամերիկյան իդեալներին դավաճանելու մեջ:

Ոստիկանությունը ճնշում է նման բոլոր փորձերը: Այս պահին լուրջ միջադեպեր կամ անկարգություններ չեն եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ