News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը


Պետք է հասկանանք` ինչ է կատարվում, այս իշխանությունները ինչ են պատրաստվում անել մեր երկրի հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 18-ին, Կառավարության մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

 «Քայլ առ քայլ մենք կորցնում ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքները: Թուրքն իրեն Հայստանում զգում է ինչպես տանը, իսկ մենք կարծես համակերպվել ենք դրա հետ: Փոխարեն ամբողջ ուժերն ուղղեն սահմանները պահելու համար, ուժերն ուղղում են ծնողների վրա, ովքեր ունեն զայրանալու իրավունք, քանի որ զավակ են կորցրել, կամ հարազատ եւ հիմա իբրեւ հարգանքի նշան փորձում են ինչ-որ գունագեղ միջոցառում անցկացնեն«,- ասաց նա` հավելելով, որ պետք է նշել  անկախության տոնը սակայն համեստ ձեւով: 

 Արթուր խաչատրյանը նշեց, որ պատգամավորներն պետք է լինեն ժողովրդի կողմից` անկախ նրանից, թե այդ մարդիկ ում են քվերակել ընտրություններին:

Տպել
Ամենաշատ