News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Մարտական պատրաստության աշխատանքներն ընթանում են պլանային ռեժիմով եւ իրականացվում են խախտումները, ինչպես նաեւ դիտակետի վրա հնարավոր հարձակումները կանխելու վարժանքներ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«2021 թվականի սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի ԶՈւ դիրքերի վրա երեք հարձակում է գրանցվել Շուշիի շրջանում: Ըստ հայկական կողմի՝ կրակը արձակվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերից: Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր:

Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել երեք ուղղություններով՝ Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում:

Ռուսական խաղաղապահ զորախմբի սակրավորների խմբերը շարունակում են ականազերծել օբյեկտներն ու տեղանքը:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի միջեւ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ