News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Տարբեր երկրների սիրողական աստղագետներ տեսախցիկի միջոցով արձանագրել են այն պահը, երբ Յուպիտերը բախվել է անհայտ օբյեկտի հետ, հաղորդում է Science Alert-ը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին, երբ աստղագետները դիտել են, թե ինչպես է Իո արբանյակի ստվերն անցնում նրա մակերեւույթով: Որոշ ժամանակ անց դիտորդները տեսել են պայծառ բռնկում: Բախման լուսանկարներն արել են աստղագետներ Հարալդ Պալեսկան՝ Գերմանիայից, Խոսե Լուիս Պերեյրան՝ Բրազիլիայից, եւ Ջ․ Պ. Առնոն՝ Ֆրանսիայից:

Թե ինչն է բախվել Յուպիտերին, դեռ անհայտ է: Փորձագետները հնարավոր են համարում, որ դա կարող էր լինել մոտ հարյուր մետր չափի աստղակերպ կամ գիսաստղի փոքր միջուկ:

Մասնագետները կարծում են, որ այսպիսի երեւույթ տեղի է ունենում բավականին հաճախ` տարեկան 20-60 անգամ: Ամենահայտնին մոլորակի բախումն է «Շումեյկեր-Լեւի 9» գիսաստղի հետ, որը տեղի է ունեցել 1994 թվականի հուլիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ