News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում մեկնարկել է քվեարկության եզրափակիչ օրը, որի ընթացքում ընտրվելու են Պետդումայի ութերորդ գումարման պատգամավորներն ինը շրջաններից եւ 39 շրջանային ու տեղական խորհրդարանների ներկայացուցիչները:

2021 թվականին Ռուսաստանում ընտրություններն անցկացվում են սեպտեմբերի 17-19-ը, ընտրատեղամասերը կաշխատեն 08.00-20.00-ն:

Ռուսաստանցիները պետք է ընտրեն Պետդումայի նոր կազմը: Խորհրդարանի ներքին պալատն ընտրվում է հինգ տարի ժամկետով խառը ընտրական համակարգով. 225 պատգամավոր կուսակցական ցուցակներով, եւս 225-ը՝ միամանդատ շրջաններով:

ՌԴ 46 սուբյեկտներում ընթանում են իշխանության տարածաշրջանային մարմնի ընտրությունները. իննում ընտրում են պաշտոնատար անձանց, 39-ում՝ օրենսդրական մարմնի պատգամավորներին: Ընթանում են նաեւ համայնքային մակարդակում ընտրություններ:  

Բոլոր մակարդակներում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 23 կուսակցություն, որոնք առաջադրել են շուրջ 74 հազար թեկնածուներ: ԿԸՀ տվյալներով՝ առաջատարն են գրանցված թեկնածուների թվով խորհրդարանական կուսակցությունները, իսկ ոչ խորհրդարանականների շարքում առավել ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ընտրություններում «Թոշակառուների կուսակցությունն» ու «Ռուսաստանի կոմունիստները»:

Յոթ շրջանների բնակիչներն օգտվել են հեռավար էլեկտրոնային քվեարկության տարբերակից: Ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչները կարող են քվեարկել պետական ծառայությունների հարթակում՝ ունենալով գրանցված օգտահաշիվ:

Էլեկտրոնային քվեարկության մեջ մասնակցության համար դիմել է ավելի քան 2,8 միլիոն մարդ, արդյունքում ցուցակներում ներառված է ավելի քան 2,6 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 2 միլիոնը՝ Մոսկվայից հայտադիմումներն են:

Երկրորդ օրվա վերջում հեռավար քվեարկել է հայտադիմում ներկայացրած ընտրողների շուրջ 80 տոկոսը: ԿԸՀ-ն կանխատեսում է, որ առցանց ծառայության միջոցով մասնակցությունը կհասնի շուրջ 90 տոկոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ