News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը պատասխանատվություն է ստանձնել Սիրիայում Դեյր Ալի գազատարի վրա կատարված դիվերսիայի համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով արմատական կազմակերպության ներկայացուցիչների հայտարարությանը:

Ավելի վաղ Սիրիայի նավթի եւ հանքային ռեսուրսների նախարար Ալի Գանիմը հայտարարել էր, որ Ադրա եւ Դումեյր շրջանների միջեւ գազատարի վրա պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչության հետեւանքով:

Գազատարի վրա դիվերսիան հանգեցրել է ամբողջ երկրում էլեկտրականության խափանմանը: Դեյր Ալի էլեկտրակայանն ապահովում է էլեկրտաէներգիայում Սիրիայի ավելի քան 50 տոկոսը:

Ավելի ուշ Սիրիայի նավթի եւ հանքային ռեսուրսների նախարարությունը հայտարարել էր գազատարի աշխատանքի վերականգնման մասին, հաղորդում է SANA սիրիական պետական տեղեկատվական գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Քաբուլում էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը
Ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ ահաբեկիչները պայթեցրել են էլեկտրահաղորդակցման գծերը․․․
Դամասկոսում բանակային ավտոբուսում ռումբի պայթյունից զոհվել է առնվազն 13 մարդ
«Երկու պայթուցիկ սարքի կիրառմամբ ահաբեկչական պայթյունն ուղղված էր մայրաքաղաքի առանցքային կամրջով անցնող ավտոբուսին...
Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադում առեւտրի կենտրոնի մահաբեր պայթյունի կազմակերպչին
Ոստիկանները Associated Press-ին հայտնել են, որ 29-ամյա Գազվան ազ-Զոբային ձերբակալել են բարդ օպերացիայի ընթացքում։ Նա «Ալ-Քաիդա»-ի
Աֆղանստանում շիա մահմեդականների մզկիթի վրա մահապարտ ահաբեկչի հարձակման հետեւանքով 37 մարդ է զոհվել
Երկու պայթուցիկ սարք պայթեցվել է անվտանգության դարպասի մոտ, ինչը թույլ է տվել մյուս երկուսին ներս վազել եւ դանակով հարվածել հավաքվածներին...
ՀԱՊԿ-ի հիմնական սպառնալիքը միջազգային ահաբեկչական գործունեության աճն է
Նա նաեւ սպառնալիքներին է վերագրել կիբերտարածքում գործողությունների մասշտաբների աճը, Ուկրաինայում իշխող ռեժիմի հակառուսական հռետորաբանությունը...
Իրանը հայտարարել է, որ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են ահաբեկչական խմբավորումների տեղափոխումն Ադրբեջան
վ«Մենք ադրբեջանական կողմին ասել ենք, որ դա անընդունելի է, եւ նրանց բարձրաստիճան պաշտոնյաները խոստացան աջակցել մեր մտահոգություններին»,-ասել է նա։
Ամենաշատ