News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

One Earth գիտական պարբերականը տեղադրել է հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց են տվել, որ վերջին 75 տարվա ընթացքում խութերի մակերեսն ու կենսաբանական զանգվածը կրճատվել է 50 եւ 60 տոկոսով: Առավել տուժած շրջաններն են Ինդոնեզիայի, Կարիբյան ծովի ջրավազանն ու Խաղաղ օվկիանոսի հարավը, հաղորդում է Planet- today-ը:

Գիտնականները հայտնում են, որ օվկիանոսների ջրի ջերմաստիճանի, հոսանքի եւ թթվայնության ցանկացած փոփոխությունը կարող է ազդել կորալային պոլիպների աճի վրա: Ջերմաստիճանի եւ թթվայնության աճը կրճատում է պիլիպների ունակությունը յուրացնելու կալցիումի եւ ածխաթթվի իրոնները: Դա նվազեցնում է կմախքի ամրությունն ու բացասաբար է ազդում անողնաշարավորների առողջության վրա:

Իրականում կորալները կենդանի օրգանիզմների գաղութի կմախք են, որոնք կոչվում են կորալային պոլիպներ: Կորալային պոլիպները պատկանում են ծովային անողնաշարավոր կենդանիների դասին: Կորալային պոլիպների բազմաթիվ տեսակներ են բնակվում հատակին մեծ գաղութներով, որոնք ձեւավորում են իրենց գեղեցկությամբ արտասովոր կորալային խութեր:

Գիտնականները համարում են, որ այս դարի ընթացքում կարող է անհետանալ բոլոր կորալների 20 տոկոսը: Այդ վարկածը ստուգելու համար գիտնականներն անցկացրել են մի շարք հետազոտություններ: Նրանք ուսումնասիրել են օվկիանոսների մակերեսն ու կենսաբանական բնակչությունը: Արդյունքում գիտնականները պարզել են, որ կորալային խութերի ընդհանուր ծավալը կկրճատվի 50 տոկոսով, եթե համեմատենք այն անցած դարի կեսերի ծավալի հետ: Այդ փոփոխությունների մեծ մասը տեղի է ունենում մեր օրերում: Կորալային խութերի ու կենսաբանական բազմազանության կրճատումը պայմանավորված է ածխաթթու գազի կուտակման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ