News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տվյալ հատվածում շեղվելու ընդհանրապես տարբերակ չկա, եթե շեղվեն ձորը կընկնեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը` խոսելով Գորիս- Կապան ճանապարհին երկու քաղաքացիների` ճանապարհից շեղվելու եւ Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին ԱԱԾ հայտնած տեղեկատվության մասին:

«Էդ շեղվելը չգիտեմ ինչ արտահայտությունն է, բայց Քարահունջի էս մի պոստից մյուս պոստ չեն հասել, առաջին պոստը անցել են, մյուս պոստ չեն հասել, ու այդտեղ ճանապարհ չկա, որ ասես շեղվող լինի, շեղվեն, ասֆալտի ճանապարհ է, որը գնում է դեպի Կապան: ԱԱԾ-ն հայտնեց, որ Քասախից են եւ երկու հոգի են, բայց իմ տեղեկություններով 4 երիտասարդ են: Նրանք «Մերսեդես» մակնիշի մեքենայով են եղել, մեքենան  նույնպես անհետացել է»,-ասաց նա:

Կարեն Քոչարյանը նշեց, որ հավանականությունը շատ մեծ է, որ գերի են ընկել երիտասարդները. «Չգիտեմ, ինչ են անում նրանց հայտնաբերելու ուղղությամբ, դա արդեն ԱԱԾ-ին հարցրեք, մեզ չեն թույլատրում, որ խառնվենք, երեւի խանգարում ենք»:

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ