News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաքել է 10 հազար մրցանակային միավոր Պետդումայի ընտրությունների ժամանակ առցանց քվեարկության արդյունքում մրցանակաբաշխության ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Մոսկվայում ընտրությունների վերահսկման հասարակական շտաբի ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովին:

«Տեղի է ունեցել «Միլիոն մրցանակ» վիճակահանությունը, Դմիտրի Սերգեւիչ Պեսկովը շահել է 10 հազար»,-ասել է Վենեդիկտովը:

Ինքը՝ Պեսկովը, մեկնաբանել է իր շահումի մասին տեղեկատվությունը ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում:

«Դեռեւս չգիտեմ: Պետք է ստուգել»,-հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը:

«Ինչպիսի անհավանական հաջողություն: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղթել է «Միլիոն մրցանակ» վիճակախաղում, որն անցկացվել է էկելտրոնային քվեարկության մասնակիցների շրջանում: Նա շահել է 10 հազար միավոր, որոնք կարելի է ծախսել «Դիքսի»-ում կամ «Մագնիտ»-ում, կամ սնվել «Տերեմոկում» եւ «Շոկոլադնիցայում»,-գրում է «Մեդուզա»-ն:

Մոսկվայում «Միլիոն մրցանակ» ակցիան անցկացվել է առցանց քվեարկության մասնակիցների շրջանում: Մրցանակներից են 100 մեքենա, 21 բնակարան եւ գումարային սերտիֆիկատներ 10, 25 ու 100 հազար ռուբլու չափով: Ընտրողները ստացել են կարճ հաղորդագրության միջոցով կոդ, որը նրանք ակտիվացրել են ag-vmeste.ru կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ