News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կիեւի կենտրոնում անցկացվել է «Հավասարության քայլերթ», որը կազմակերպել էին ԼԳԲՏ համայնքի կողմնակիցները, հաղորդում է НВ.ua հարթակը:

Քայլերթի մասնակիցները իշխանություններին ներկայացրել են մի շարք պահանջներ, մասնավորապես, ԼԳԲՏ համայնքի նկատմամբ անհանդուրժողականության հողի վրա հանցագործությունների մասին օրենսդրությունն ուժի մեջ մտնելու շուրջ:

Լրատվականի տվյալներով՝ քայլերթին մասնակցել է շուրջ 7 հազար մարդ, մասնակցել են նաեւ դիվանագետներ, մասնավորապես, Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Մելինդա Սիմոնսը, Շվեդիայի դեսպան ԹՈԲԻԱՍ Թիբերգը, Նիդերլանդների դեսպան Ենես դը Մոլը:

Իրավապահները փակել էին ավտոմեքենաների ու մետրոյի շարժը քայլերի ամբողջ երթուղու ուղղությամբ: Շարժման մի քանի մասնակից փորձել է փոկել շրջափակումը, սակայն չի հաջողել:

Միեւնույն ժամանակ Շեւչենկո այգում հավաքվել էին նաեւ «Հավասարության քայլերթի» ընդդիմադիրները՝ շուրջ 200 մարդ: Կանանցից մեկը մետրոյի մոտ կոչ է արել քայլերթի մասնակիցներին դադարել լինել լեզբուհի եւ միասեռական, եւ չկոտրել սեփական կյանքը: Միեւնույն ժամանակ Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ «Ավանդույթ եւ կարգուկանոն» կազմակերպությունից ազգայնականները կազմակերպել էին հանրահավաք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ