News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 20
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխանցել է ինձ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպման մասին առաջարկը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի Աթաթուրքի օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախքան ՄԱԿ-ի ԳՎ 76-րդ նստաշրջանում մասնակցելու համար ԱՄՆ մեկնելը, հաղորդում է Անատոլիական գործակալությունը:

«Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկը հանդիպում անցկացնելու մասին: Սակայն դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի: Եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան եւս կհաստատի դիվանագիտական հարաբերություններ»,-ասել է Էրդողանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջանցք բացելու ծրագրի մասին:

Էրդողանի խոսքով՝ միջանցքը բացելու կամ բացման հարցում մերժելու մասին հարցը քաղաքական է:

Նա նաեւ հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում դժվարությունները կհաղթահարվեն «զանգեզուրյան միջանցքը» բացելու միջոցով:

Հիշեցնենք, որ հայկական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը Վրաստան էր ժամանել պաշտոնական այցով, որն ավարտվել էր Բաթում քաղաքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ: «Փաստ» թերթին հայտնի էին դարձել այցի «բաթումյան մասի» ուշագրավ մանրամասները:

«Ինչպես հաղորդում են մեր վրացական աղբյուրները, այդ օրը Փաշինյանն անսպասելիորեն «անհետացել էր» Բաթումից շուրջ 3-4 ժամով, եւ նրա գտնվելու վայրի մասին չգիտեր ո՛չ վրացական կողմը, ո՛չ էլ վարչապետի աշխատակիցները: Մեզ չհաջողվեց պարզել՝ ով էր ուղեկցում կամ արդյոք ուղեկցում էին վարչապետին այդ ընթացքում: Հայտնի չէ նաեւ, թե այդ ժամանակ որտեղ է գտնվել Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չավուշօղլուն Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Մարտի 11-13—ը...
Հայաստանի հետ հաջորդ հանդիպմանը փոխադարձ վստահությունը մեծացնող քայլերը կքննարկվեն. Չավուշօղլու
Հիմնական նպատակը լրիվ կարգավորումն է։ Հայերն էլ սրանից շատ գոհ են...
Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում. Արտակ Զաքարյան
Վերջին տարիներին Անկարայի և Արևմուտքի շահերը, գլոբալ շատհարցերում, մեղմ ասած չեն համընկնում: 2015թ.-ին սրված ռուս-թուրքական հարաբերությունների արագ կարգավորումից հետո, ընդգծված...
ՀՀ ԱԳՆ ղեկավարը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին. Ոչ մի նախապայման չկա
Դրա շնորհիվ նա ճանապարհ կստանա Ադրբեջանի տարածքով․․․
Չեմ ուզում մտածել, որ բանակցություններն անցել են շատ վատ. Ընդդիմադիր պատգամավորը՝ Ռուբեն Ռուբինյանի պահվածքի մասին
Իր տարիքի ու փորձի մասին չեմ էլ ուզում խոսել, չեմ էլ ուզում համեմատություն անցկացնել, որովհետեւ ակնհայտ է այն կողմից փորձի, գիտելիքի առումով…
Ի՞նչ ենք առաջարկում, փակված մնա՞նք, փակ սահմաններով, վախերով ապրե՞նք. Բադասյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Երբ բանակցությունները կլինեն այն փուլում, որ կխոսվի սահմանների բացման մասին, անպայման այդ վերլուծությունները կկտարվեն, համապատասխան...
Ամենաշատ