News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Ամերիկացի երեխաների շրջանում լայն տարածում է ստանում դպրոցական զուգարաններում մանր կողոպուտը. ավարի մասին տեղեկատվությամբ կիսվում են TikTok-ում, հաղորդում է NPR-ն:

Լրագրողները պարզել են, որ երիտասարդ վանդալներն ի հայտ են եկել ամբողջ երկրում. գողացվել է օճառի  դոզատորը եւ վնասվել է լվացարանը Ֆլորիադում; զուգարանները խցանված են, պոկված են հայելիներն ու օճառի դոզատորները Կալիֆոռնիայում; կարմիր ներկով աղտոտված են պատերն Արկանզասում; ջարդված է սալիկն ու միջնապատերը Թենեսիում:

Աշակերտները ստորագրում են ավերիչ տեսանյութերը #deviouslick (հմուտ կողոպուտ) հեշթեգով: Սոցցանցում հայտարարել են, որ այդպիսի կոնտենտը հեռացվում է:

«Մենք ակնկալում ենք, որ մեր հանրությունը կմնա անվտանգ եւ կգործի պատասխանատու, եւ մենք հավանություն չենք տալիս կոնտենտին, որը նպաստում է հանցավոր գործունեությանը»,-ռադիոկայանը մեջբերում է TikTok-ի ներկայացուցչի խոսքերը:

Բրաունի համալսարանից դեռահասների վարքն ուսումնասիրող դոցենտ Ժակլին Նեսիի խոսքով՝ կողոպուտի միջոցով երեխաները փորձում են իրենց նկատմամբ ուշադրություն սեւեռել:

«Նպատակն այն չէ, որ ստանան դպրոցից գողացվածը: Ես կարծում եմ, որ նպատակը հասակակիցների կողմից հավանության արժանանալն է, եւ դա իսկապես հզոր խթան է դեռահասների համար»,-ասել է նա:

Ուսուցիչներն ու ոստիկանները կոչ են անում ծնողներին երեխաների հետ դաստիարակչական զրույց անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ձերբակալվել է ճապոնացին, ով իր կատվին ստիպել է լողալ
Ընդ որում, ինքը՝ տղամարդը, հերքում է, որ իր պահվածքը կարող է որպես բռնություն որակվել․․․
Մեքսիկայում հանցագործները հավաքագրում են երեխաներին վիդեոխաղի միջոցով
«Դա արվում է PlayStation, Xbox, Nintendo Switch խաղերի միջոցով․․․
Պետերբուրգում կալանավորել են հրազենի ապօրինի շրջանառությամբ զբաղվող 7 ադրբեջանցու
Կալանավորումը տեղի է ունեցել «Դոլչե վիտա» սրճարանում...
Ալկոհոլի ազդեցության տակ փորձել է սպանել հարազատ մորը. քրգործը Քննչական կոմիտեի վարույթում է
2021թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին նշված բնակարանի 56-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարբերաբար հայհոյանքներ և սպանության...
Երևանում բախվել են Mazda-ն ու Opel-ը․ 3 վիրավորներից մեկին հատուկ տեխնիկայով մեքենայից դուրս են բերել փրկարարները
Երեւանում, հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։00-ի…
Իոաննիսյանի գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 105 հազար դրամ կբռնագանձվի հօգուտ Նարեկ Մալյանի. փաստաբան
Միգուցե ինչ որ մարդկանց հաջողվել է այս մեթոդով…
Ամենաշատ