News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի «Մոսսադ» հետախուզությունն օգտագործել է նորագույն համակարգչային դիպուկահար սարքը, որը համալրված է արհեստական ինտելեկտով, իրանցի միջուկային ֆիզիկոս Մոխսեն Ֆխրիզադեի սպանության համար: Նոր մանրամասները ներկայացրել է The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ սարքը նաեւ համալրված է արբանյակի միջոցով տեսահսկման համակարգով եւ ունակ է րոպեում 600 կրակոց արձակել: Հոդվածի հեղինակը նշում է, որ ռոբոտացված հրացանը կարող է մեկընդմիշտ փոխել լրտեսության աշխարհը: Ֆախրիզադեի սպանության նախապատրաստումը սկսվել է 2019 թվականի վերջում 2020-ի սկզբում ԿՀՎ-ի եւ «Մոսսադի» ղեկավարության միջեւ մի շարք հանդիպումներից հետո: Իսրայելի հետախուզությունը ծանոթացրել է ամերիկյան գործընկերներին գործողության ծրագրի հետ, որին վերջիններս հավանություն են տվել:

Պարբերականի զրուցակիցները պատմել են, որ Ֆախրիզադեի սպանության համար «Մոսսադը» օգտագործել էր բելգիական արտադրության FN MAG հրացանի հատուկը մոդելը, որն ամրացված էր բարձր տեխնոլոգիական ռոբոտացված սարքին: Այն մասերի էր բաժանվել եւ գաղտնի տեղափոխվել էր Իրան, որից հետո դարձյալ հավաքվել էր ու տեղադրվել պիկապի վրա: Ավտոմեքենան համալրվել էր տեսահսկման տեսախցիկներով եւ ականապատվել, որպեսզի ոչնչացվեր հարձակումից անմիջապես հետ ու չթողներ հետքեր: Սպանության վայրում հետախույզները նաեւ տեղադրել էին իբրեւ անսարք ավտոմեքենա առանց անիվների, որը նույնպես համալրել էին տեսախցիկներով: Գործողությունը սկսելուց առաջ նրանց ցանկանում էին համոզվել, որ մեքենայում հենց Ֆախրիզադեն է, այլ ոչ նրա տիկինը կամ երեխաները:

Գործողությունը տեւել է շուրջ 1 րոպե: Սակայն, չնայած մանրակրկիտ նախապատրաստմանը, դրա վերջին մասը ծրագրվածից շեղվել էր: Պիկապի պայթյունը պետք է ամբողջովին ոչնչացներ դիպուկահար սարքը, բայց փոխարենն այն ուժգին վնասվել էր, սակայն գրեթե ամբողջական էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ